News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի խոշորագույն նահանգի նորընտիր 45-րդ վարչապետ, հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը նախքան պաշտոնը ստանձնելը մամուլի ասուլիս է տվել: Հանդիպման ժամանակ ավստրալական լրատվամիջոցները փորձել են Գլեդիսին շփոթեցնել անձնական բնույթի հարցերով:

Լրագրողներից մեկը, ում անունը չի հաղորդվում, Նոր Հարավային Ուելսի վարչապետին մի քանի անգամ հարցրել է՝ արդյոք նա պատրա՞ստ է պատասխանելու իր անձնական կյանքին վերաբերող հարցերին:

«Արդեն շատ տարիներ ես հրապարակային կյանքով եմ ապրում: Վեց տարի ավագ նախարար եմ եղել: Ես ամեն ինչի պատրաստ եմ»,- պատասխանել է նա:

Այս պատասխանից հետո նրան հարցրել են՝ ինչո՞ւ ինքը, ինչպես նաեւ Ջուլյա Գիլարդը, երեխաներ չունի, եւ արդյոք դա կարո՞ղ է անդրադառնալ իր քաղաքական կյանքի վրա:

«Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Ոչ բոլորս ենք կարող ծրագրել, թե մեր կյանքն ինչպես կդասավորվի: Ես շատ երջանիկ մարդ եմ: Եթե ինձ 20 տարի առաջ հարցնեիք՝ իմ կյանքն այսպիսին կլինի՞, ես հավանաբար ուրիշ տեսակ կլինեի: Բայց ես շնորհակալ եմ բոլոր հնարավորությունների համար, որոնք ունեցել եմ: Ցանկանում եմ նաեւ ասել, ոչ այն պատճառով, որ պարտավոր եմ, այլ այն պատճառով, որ ցանկանում եմ, իմ կյանքում ամենամտերիմ մարդիկ իմ ըանտանիքն է: Ես չեմ պատրաստվում որեւէ մեկի մասին դատողություններ անել ըստ անձնական հանգամանքների: Ես այստեղ եմ, որպեսզի բոլորի համար կառավարեմ, եւ հույս ունեմ, որ մարդիկ իմ մասին իմ արժանիքներով կդատեն եւ ըստ այն բանի, թե ինչ կարող եմ անել»,- պատասխանել է 46-ամյա Գլեդիսը:

Մամուլի ասուլիսը մեծ արձագանք է առաջացրել: Ավստրալական որոշ լրատվամիջոցներ գրել են, որ վարչապետը չպետք է հաշվետու լինի իր անձնական կյանքի համար:

Իր հերթին Նոր Հարավային Ուելսի 42-րդ վարչապետ Քրիսթինա Քենիլին լրատվամիջոցներին կոչ է արել սեքսիստական դիտարկումներ չանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ