Մեքսիկայի Մանզանիլո հանգստավայրում լքված տաքսիի մեջ ոստիկանությունը հայտնաբերվել է 12 դիակ, նրանց մի մասը՝ գլխատված, մեկը կին է եղել։ AFP–ն հաղորդում է, որ մեքենայի մեջ հայտաբերվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորումներից Jalisco New Generation–ի նամակը։
Նույն օրը հանգստավայրի մեկ այլ շրջանում ոստիկանությունը հայտնաբերել է նույն «ձեռագրով» եւս 5 դիակ։ Սակայն ոստիկանությունը առայժմ չի մեկնաբանում, թե որքանով են իրար հետ կապակցված այդ հանցագործությունները։