News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի փաստաբան Ալեքսեյ Կլեցկինին հաջողվել է հասնել նրան, որ օգտատերերի համար կրկին կթույլատրեն մուտքը YouPorn պոռնոկայք, որը արգելափակվել էր անցած տարվա հունիսին Վլադիվոստոկի Պերվորեչենսկի շրջանային դարտարանի վճռով։ Այս մասին փաստաբանը հայտնել է Facebook–ի իր էջում, հաղորդում է Gazeta–ն։

Կլեցկինը հայտնել է, թե Կանադայի իրավաբանական գրասենյակներից մեկի հետ համատեղ իրեն հաջողվել է հասնել դատավճիռը չեղյալ հայտարարելուն՝ դատական գործընթացում թույլ տրված բազմաթիվ սխալների պատճառով։ Նա շեշտել է, որ կայքն առայժմ հասանելի չէ, քանի որ «Ռուսաստանի բյուրոկրատիան դանդաժաշարժ է»։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ