Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը ցավում է, որ Վեհաժողովին չի հաջողվել հաջողության հասնել տարածաշրջանային հակամարտությունների՝ այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
Բացելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը՝ Ագրամունտը նշել է, որ ցավոք իրենց չի հաջողվել հաջողության հասնել Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում առկա հակամարտությունների կարգավորման գործում։ Այս համատեքստում նա հիշատակել է ղարաբաղյան հակամարտությունը ու իրավիճակը Ուկրաինայում։
«2016-ի ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում բռնության վտանգավոր էսկալացիա է գրանցվել։ Իրավիճակը դեռ մնում է պայթյունավտանգ»,- ասել է նա։