News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական աշխատանքն ավելի հրապուրիչ է դառնում, քանի որ մեծանում է այդ կառույցի դերը կառավարման համակարգում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով իր առաջադրվելուն։

Նշենք, որ Շիրակի մարզում Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրվելու է նաեւ Ֆելիքս Ցոլակյանը։ Նախնական տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակով առաջադրվելու են նախկին ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը։ Մինչեւ 15 թեկնածու կարող է առաջադրվել։ 

«Ես մտադրություն ունեմ առաջադրվելու, բայց վերջին հաշվով կուսակցությունը պետք է հաստատի թեկնածությունը, դեռ չի հաստատել։ Խորհրդարանի կարգավիճակի փոփոխությունից հետո ավելի հրապուրիչ է դառնում պատգամավորի աշխատանքը, ավելի հեռանկարային։ Դա նպաստել էնման որոշում կայացնելուն»,–ասել է Ցոլակյանը։

Ինչ վերաբերում է թեժ մրցակցությանը, նշել է, որ եթե վստահ չլիներ, որ իրեն չի գնահատի գյումրեցի ընտրողը, չէր մտնի ընտրապայքարի մեջ։

«Որեւէ տեղ խոչընդոտ չեմ սպասում։ Միմյանցից ձայն կորզելու խնդիր չկա, կամ մյուսի ձայնը տանելու հարց չկա, յուրաքանչյուրը թող զբաղվի իր էլեկտորատով եւ իր ձայները տանի։ Շիրակում միշտ էլ թեժ է ամեն ինչ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ