Արցախում հունվարի 22–ին ուշ երեկոյան զոհված պայմանագրային զինծառայող Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Նշենք, որ Կարեն Ուլուբաբյանն Արցախի Մարտունի քաղաքից էր, բազմազավակ ընտանիքից։ Նրա հայրն ու հորեղբայրը զոհվել են Արցախյան պատերազմի ժամանակ։