News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախում հունվարի 22–ին հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Կարեն Ուլուբաբյանը եղել է 2014թ. օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվերսիոն գործողությունները հետ մղողներից մեկը: Այս մասին այսօր` հունվարի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը: Այդ ժամանակ Կարենը եղել է շարքային զինծառայող, որից հետո պայմանագարյին ծառայության է անցել Զինված ուժերում: Նա նշեց, որ Կարենի հայրը եւս արցախյան ազատամարտի մասնակից է եղել, իսկ հորեղբայրը պարգեւատրվել է «Մարտական խաչով»:

«Իրեն հորեղբոր անունով են դրել, իր հայրիկին, հորեղբորը բոլորը ճանաչում են: Կարենը օգոստոսին էր անցել պայմանագրային ծառայության, ինքն էլ իր հայրիկի նման քաջ տղա էր»,-ասաց նա:

Կարեն Ուլուբաբյանը ընտանիքի ավագ որդին էր` ունի իրենից փոքր քույր եւ եղբայր: Նրա եղբայրը նույնպես ծառայում է Արցախում` նույն զորամասում:

 Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Մարտունի քաղաքից էր, մի քանի ամիս առաջ էր ծառայության անցել։

Ըստ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 22–ամյա Կարեն Մարատի Ուլուբաբյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ