News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայային, փոխանցում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում Ֆիլիպ Բուայան կարեւորել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի ընդունումը՝ պատրաստակամություն հայտնելով ավելի խորացնել առկա համագործակցությունը: Ըստ այդմ,պայմանավորվածություններ են ձեռք բերվել խորացնելու համատեղ ծրագրերը և իրականացնելու նոր ծրագրեր ազատությունից զրկված անձանց, զինծառայողների իրավունքների պաշտպանության եւ այլ ոլորտներում: Կարևորվել է քաղաքացիական հասարակության եւ լրագրողների հետ սերտ աշխատանքը:

Պաշտպանը Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է նաեւ Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցը: Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ նրա արտահանձնման որոշումն ունի քաղաքական բնույթ, ուղղակիորեն վտանգում է խոսքի ազատությունը եւ անթույլատրելի նախադեպ ստեղծելու փորձ է: Այն կոպտորեն խախտում է իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգը: Լրագրողների այցը Արցախ ունի կանխարգելիչ նշանակություն, եւ դա չի կարող լինել որեւէ հետապնդման առարկա: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ այս դեպքը շատ ավելի է արդիական դարձնում այն, որ պետք է ակտիվանան այցերը Արցախ ու Արցախի Օմբուդսմանի և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջազգային գործընթացներին:

Պաշտպանը Ֆիլիպ Բուայային է հանձնել նաեւ 2016 թվականի դեկտեմբերի վերջին եւ 2017 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական զինված ուժերի կողմից Չինարի գյուղը զինված հարձակման ենթարկելու արդյունքների վերաբերյալ զեկույցը: Կազմվել է հատուկ ինտերակտիվ զեկույց, որը լիարժեք արտահայտում է փաստահավաք աշխատանքների արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ