News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆերմերները Եվրամիության անդամ գրեթե բոլոր երկրներից երկուշաբթի կաթի փոշի են շաղ տվել Բրյուսելում Եվրոպայի Խորհրդի շենքի պատերի մոտ՝ ի նշան կաթի արտադրության ոլորտում տիրող վիճակի դեմ բողողքի։ Այս մասին հաղորդում է Gazeta–ն՝ վկայակոչելով Le Soir պարբերականը։

Բրյուսելում ներկայում ընթանում է ԵՄ գյուղատնտեսության նախարարների հանդիպումը, եւ կաթնամթերքի շուրջ 150 արտադրող հավաքվել է Բելգիայի մայրաքաղաքում՝ իրենց խնիրների նկատմամբ ուշադրությունը հրավիրելու։

Կաթի եվրոպական միավորման ներկայացուցիչ Էրվին Շոպժեսի կարծիքով, «ֆերմերներին այնքան է վախեցնում ճգնաժամը, որ միայն գների իրական աճը եւ կայունությունը ոլորտում կարող են օգնել, որպեսզի կաթի արտադրության ոլորտը գոյատեւի ԵՄ–ի բոլոր պետություններում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ