News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի վերընտրությունը զուտ ֆորմալ բնույթ էր կրում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Նրա խոսքով, ԵԽԽՎ ղեկավարի փոփոխությունը տեղի է ունենում 2 տարին մեկ՝ ռոտացիոն սկզբունքով։ «Եվ այս պաշտոնը բաժին է հասնում ԵԽԽՎ-ում ներկայացված քաղաքական ուժերից մեկին։ Վերջին ռոտացիայով պաշտոնը հատկացվել էր Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությանը։ Մեկ տարի առաջ ԵԺԿ-ն առաջադրել էր Պեդրո Ագրամունտի թեկնածությունը։ Ու ԵԽԽՎ-ժում գոյություն ունեցող ավանդույթի համաձայն, առաջադրումները արվում են 2 տարվա համար»,- նշեց Սամվել Ֆարմանյանը։ Եվ ԵԺԿ-ն, շարունակեց պատգամավորը, «թարմացրել է» իր թեկնածությունը, նորից առաջադրելով Ագրամունտին։ «Որեւէ այլ քաղաքական մեխանիզմ, որը թույլ կտար կանխել այս պաշտոնում մի մարդու գտնվելուն, որն արդեն մեկ տարի է զբաղեցնում է այն, գոյություն չունի, ու նման նախադեպ չի եղել։ Մենք իհարկե բարձրացրել ենք կոռուպցիոն սկանդալին Ագրամունտի մասնակցության մասին բոլոր հարցերը ու շարունակում ենք անել դա։ Բայց սա այն մեխանիզմը չէ, որը կարող է խոչընդոտել ԵԽԽՎ-ի արդեն գործող նախագահի վերընտրմանը»,- հավելեց Սամվել Ֆարմանյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵԽԽՎ-ն ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ ավտոմատ կերպով վերընտրել է նախագահ Պեդրո Ագրամունտին։

Միլանի դատախազությունը գործ է հարուցել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ։ Այդ սկանդալային գործում հիշատակվում է նաեւ Պեդրո Ագրամունտի անունը։ Ագրամունտը ու ԵԽԽՎ տարբեր խմբերի ղեկավարներ, նաեւ տարբեր պատգամավորներ ներգրավված են եղել Բաքվի շահերը սպասարկելու համար Ադրբեջանից 3 մլն եվրո կաշառք ստանալու մասին սկանդալային պատմության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ