News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առնվազն տարօրինակ եւ իքնամերկացնող հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեւանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Պարզվել է, որ նա սեփական բանակի կյանքին տեղեկանում է լուսանկարներից։

Ինչպես հայտնում է http://haqqin.az–ը, Բաքվից ոչ հեռու գտնվող ռազմական ճամբարի բացմանը Ալիեւը պատմել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի նշանակումից առաջ ադրբեջանական բանակում տիրող իրավիճակի մասին։ Ալեւը այն «չափազանց ցավալի» է անվանել։

«Մի քանի տարի առաջ մեր զորամասերում տիրող իրավիճակը լրիվ այլ էր։ Ես կարգադրեցի ուսումնասիրել վիճակը, զեկուցել ինձ եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Երբ մի քանի տարի առաջ ինձ ներկայացրին լուսանկարներ երկրի տարբեր շրջաններում զորամասերից, ես տեսա, որ իրավիճակը չափազանց ցավալի է. կիսաքանդ շենքեր, ոչ պիտանի զորանոցներ։ Բանակի սննդի մատակարարումը շատ ցածր մակարդակի վրա էր։

Այդ պատճառով, ես անմիջապես հրահանգեցի այս ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնել։ Այսօր պաշտպանության նախարարության ղեկավարությունը պատշաճ մակարդակի աշխատանքներ է տանում։ Ինչպես մատակարարման, այնպես էլ՝ ծառայություն տանելու առումով ադրբեջանական բանակը աշխարհի օրինակելիների թվում է», – ասել է Իլհամ Ալիեւը՝ պատմելով նախարար Սաֆար Աբիեւի օրոք  բանակում տիրող իրավիճակի մասին։

Նշենք, որ բանակի կարգախոսները Աբիեւի ժամանակներից չեն փոխվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ