News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2016-ի երրորդ եռամսյակում եվրագոտու երկրների ընդհանուր պարտքը կրճատվել է մինչեւ ՀՆԱ 90․1 տոկոս։ Ընդհանում առմամբ ԵՄ-ում պետական պարտքը կազմում է 83․3 տոկոս, ինչը 2012-ից հետո նվազագույն ցուցանիշն է, հայտնում է «Գերմանական ալիքը»։

 Եվրագոտու երկրներից ամենամեծ պետական պարտքը Հունաստանինն է, ՀՆԱ-ի 176․9 տոկոսի չափով։ Սակայն նախորդող եռամսյակի համեմատ այն նվազել է 2․9 տոկոսային կետով։ Վերլուծաբանների կարծիքով դրա պատճառը Արժույթի միջազգային հիմնադրամի  պարտքերի մարումն է։

Գերմանիայի պետական պարտքը 2016-ի երրորդ եռամսյակում նվազել է 0․7 տոկոսային կետով՝ հասնելով ՀՆԱ 69․4 տոկոսի կամ 2․16 տրիլիոն եվրոյի։ Գրեթե նույնքան է կազմում նաեւ Ֆրանսիայի ու Իտալիայի պարտքի չափը, սակայն ՀՆԱ համեմատությամբ երկու երկրների պարտքն ավելի բարձր է, քան Գերմանիայինը։ Ֆրանսիայինը կազմում է ՀՆԱ 97․5 տոկոսը, իսկ Իտալիայինը՝ 132․7 տոկոսը։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ