News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 Transparency International միջազգային կազմակերպությունը Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը կոչ է արել հետաքննել այդ կազմակերպությունում կոռուպցիայի փաստերը ու «մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի ամենակարեւոր կառույցում» կոռուպցիային հակազդելու արդյունավետ մեխանիզմ ստեղծել

 contact.az -ի փոխանցմամբ, Transparency International -ը ԵԽ գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդին կոչ է արել պատասխանել Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ անդամների կաշառման մասին«Կայունության եվրոպական նախաձեռնության» (ESI) մեղադրանքներին։

«Տարիներ շարունակ Ադրբեջանը չափազանց մեծ ազդեցություն է ունեցել մարդու իրավունքների հարցերով քվեարկությունների վրա՝ առանցքային խորհրդարանականներին հսկայական գումարներ փոխանցելու ու այլ գործողությունների միջոցով»։ Ուղերձում, որը ստորագրել են Չեխիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լատվիայում, Իսպանիայում ու Մեծ Բրիտանիայում Transparency International–ի ներկայացուցչությունների ղեկավարները, հետեւյալ պահանջն է արտահայտված․

 «Հանդես գալ հստակ հրապարակային հայտարարությամբ, որը դատապարտում է կոռուպցիան Եվրոպայի խորհրդում։

Եվրոպայի խորհրդի Էթիկայի հարցերով հատուկ գրասենյակի միջոցով ապահովել ԵԽԽՎ անդամների կողմից էթիկայի նորմերի պահպանումը

Կազմակերպել անկախ հետաքննություն՝ 2013-ի հունվարին քաղբանտարկյալների հարցով ԵԽԽՎ քվեարկության ու ադրբեջանական պատվիրակության վարքագծի հանգամանքները պարզելու նպատակով»,- ասվում է ուղերձում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ