Չեչնիայի նախագահ Ռազման Քադիրովը իր մերձավորների հետ թավալ են տվել ձներում։ Տեսանյութը Քադիրովը դեկտեմբերի 23–ին հրապարակել է Instagram սոցցանցի իր էջում, տեսահոլովակը դիտել է ավելի քան 130 հազար օգտատեր, հաղորդում է Lenta–ն։
«Մենք թանկագին ԵՂԲԱՅՐՆԵՐԻ հետ նույնպես վայելեցինք մաքուր օդը, կուսական բնությունը։ Ոմանց բախտ վիճակվեց թավալ տալ ձներում», – հոլովակը մեկնաբանել է Քադիրովը։