News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար: Այդ մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Panorama.am» գործակալության հարցին:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այսօրվա զավեշտալի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ Քոչարյանը պատասխանել է. «Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար:

Հարկ է եւս մեկ անգամ հիշեցնել, որ ՄԱԿ Կանոնադրությամբ ինքնորոշված սուբյեկտի կարգավիճակը որոշվում է նրա ժողովրդի կողմից, իսկ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ Կանոնադրությունը, որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա, եւ հաշտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ