News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունվարի 24–ը «քաղցր» տոն է՝ Էսկիմոյի միջազգային օրն է։ Հենց այս օրը 1922 թվականին ԱՄՆ–ի Այովա նահանգի Օնավա քաղաքի քաղցրավենիքի խանութի սեփականատեր Խրիստիան Նելսոնը արտոնագրեց էսկիմո պաղպաղակը։

Էսկիմոն փայտիկի վրա սերուցքային պաղպաղակ է՝ պատված շոկոլադե ջնարակով։ Ու թեեւ պատմության մեջ այն հիշատակվում է արդեն մի քանի հազար տարի (կարծիք կա, որ արդեն Հին Հռոմում Ներոն կայսրը սիրում էր այդ սառը դեսերտը), սակայն Էսկիմոյի օր է համարվում հենց հունվարի 24–ը։

Իհարկե, էսկիմոն միայն պաղպաղակ չէ, այն մանկության անհոգ օրերի, շատերի համար  այն ամբողջ կյանքում պահպանած մանկության համի խորհրդանիշն է նաեւ։ Բազում վարկածներ կան այն բանի, թե ով եւ երբ է հայտնագործել էսկիմոն։ Ամենատարածված վարկածի համաձայն, դա արել խոհարար Խրիստան Նելսոնը, որը եւ առաջին էր գլխի ընկել շոկոլադե ջնարակով պատել սերուցքային պաղպաղակը։ Եվ անվանել էր այն «Eskimo Pie», դա 1919 թվականին էր իսկ երեք տարի անց նա ստացավ իր այդ «հայտնագործության» արտոնագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ