News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

52 տարի առաջ, 1964 թվականի հունվարի 24-ին իր մահկանացուն կնքեց Մեծ Բրիտանիայի պատմության ամենահեղինակավոր մարդկանցից մեկը, սըր Ուինսթոն Լեոնար Սփենսեր Չերչիլը։ Նա Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1940-1945 եւ 1951-1955 թվականներին։ Նրան հիրավի համարում էին 20–րդ տարի պատերազմական ժամանակի մեծագույն առաջնորդներից մեկը։ 2002 թվականին BBC–ի կողմից արնկացված հարցման համաձայն, Չերչիլը ճանաչվել է պատմության մեծագույն բրիտանցին։

Ահա մի քանի հետաքրքիր փաստ «Մեծ եռյակի» մասնակիցներից մեկի կյանքից

Սերը դեպի հայկական կոնյակ մարդու կյանք է փրկել

Անգլիացի մեծ գորչի սովորությունները արդեն վաղուց դարձել են նրա մասին լեգենդի անբաժենելի մասը։ Օրինակ, Չերչիլի սերը դեպի որակյալ կոնյակ մարդու կյանք է փրկել։ Օրական Չերչիլը խմում էր մեր շիշ 50 աստիճան թնդության «Դվին» կոնյակ էր խմում։ Բայց մի անգամ նա նկատում, որ թանկարժեք խմիչքի որակը ընկել է եւ բողոքում է Ստալինին։ Պարզվում է, որ վարպետ Մարգար Օհանյանը, որը զբաղվում էր «Դվինի» կուպաժով, աքսորել են Սիբիր։ Բավական էր, որ Չերչիլը իր դժգոհությունը հայտներ, որ Սեդրակյանին անմիջապես վերադարձրին, վերականգնեցին անդամությունը Կոմկուսին, նույնիսկ շնորհեցին Խորհրդայի Միության հերոսի կոչում։ Իկ Չերչիլը շարունակեց վայելել իր սիրած կոնյակը։ Մինչ օրս հայտնի չէ՝ սա եղելություն է, թե՝ գեղեցիկ հեքիաթ. ոչ Միկոյանի, ոչ էլ անձամբ Չերչիլի հիշողություններում սրա հաստատումը չկա։

Սեփական մահճակալը խորհրդարանում

Կուբայում ռազմական թղթակից աշխատելուց հետո Ուինսթոն Չերչիլը ոչ միայն ձեռք բերեց սիգարների նկատմամբ անհագ սերը, այլեւ դարձավ հետկեսօրյան հանգստի՝ սիեստայի սիրահարը։ Նույնիսկ պատերազմի տարիներին Չերչիլը չէր հրաժարվում Պառլամենտի շենքում ուներ սեփական մահճակալը, որի վրա նիրհում էր՝ անկախ ռազմաճակատից ստացվող լուրերից։

Հարյուր հազարավոր սիրագարներից կազմված հավաքածուն

Չերչիլի կերպարի անբաժանելի մասն էր կուբայական սիգարը։ Նրա կոնսագիրների վկայոււթյամբ, Չերչիլը ծխում էր օրական 8-ից 10–ը սիգար, դե իսկ սիգարետին վերաբերվում էր արհամարհանքով։ Ի դեպ, նա ուներ սիգարների մշտական հավաքածու, որը պահում էր Քենթի իր առանձնատան աշխատասենյակին կից հատուկ սրահում։ Նույնիսկ մինչեւ խոր ծերություն Չերչիլը անտեսում էր բժիշկների արգելքները եւ շարունակում ծխել։

Վարչապետի խաղալիք զորքը

Չերչիլը խաղաղալիք զինվորների հավաքածու ուներ։ Նրա հայրական կալվածքում պահպանվել է հսկայական մի հավաքածու՝ կազմված մի քանի բանակներից։ Որոշ տվյալներով, այն գերազանցում էր 1500 արձանիկը, իսկ հետագայում այդ հավաքածուն ցուցադրվել է թանգարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ