News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդներում խորհրդարանական ընտրություններից մեկուկես ամիս առաջ երկրի վարչապետ Մարկ Ռյուտտեն բարձրագոչ հայտարարություն է արել։ Նա ասել է, որ ոչ ոք իր երկրում ստիպողաբար չի պահում մարդկանց, որոնք չեն կիսում այդ երկրի արժեքները, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

«Կամ պարկեշտ պահեք ձեզ, կամ հեռացեք»,- ասել է Ռյուտեն, հավելելով, որ հոլանդացիներին դուր չ ի գալիս, երբ մարդիկ, որոնք իբրեւ իրենց երկիր են եկել ազատություն գտնելու համար, ոտնահարում են այդ ազատության հիմնարար սկզբունքները։

Տեղացի քաղաքագետները համարում են, որ միգրանտների հասցեին նմանօրինակ կոշտ արտահայտության հաշվին Ռյուտեն հույս ունի ընտրություններից առաջ ամրապնդել իր կուսակցության դիրքերը։

Հիմա Ռյուտեի Հանուն ազատության ու ժողովրդավարության ժողովրդական կուսակցության շանսերը գրեթե հավասար են Գերտ Վիլդերսի ղեկավարած Ազատության կուսակցության շանսերին, որը հանդես է գալիս միգրանտների դեմ։

Վիլդերսը , որը նույնպես ժամանակին Ռյուտեի կուսակիցն է եղել, նրա հայտարարությունն արդեն անվանել է կեղծ՝ նրան մեղադրելով երեսպաշտության մեջ, քանի որ հենց Ռյուտեն էր ժամանակին վարում բաց դռների քաղաքականություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ