News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մի շարք եվրոպական երկրներում անցկացված ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալվել է 245 մարդ, որոնց կասկածում են զենքի առեւտրի մեջ, հայտնում է Իսպանիայի քաղաքացիական գվարդիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ հաղորդագրության՝ այդ գործողությունը օգնել է կանխել զենքի հայտնվելը հանցագործների՝ այդ թվում իսլամական ահաբեկիչների ձեռքերում։

Գործողությանը մասնակցել են 11 եվրոպական երկրների իրավապահներ, նաեւ Եվրոպոլը։

Առգրավվել է ընդհանուր առմամբ 664 միավոր զենք, որից 247-ը՝ Իսպանիայում։ Իսպանիայում 46 մարդ է ձերբակալվել։ Հրազենից բացի առգրավվել է 33 748 փամփուշտ, ձեռքի նռնակներ, խլացուցիչներ։

Իսպանական ոստիկանությունը հայտնաբերել է հին զենքի վերանորոգման ու զինամթերքի արտադրման չորս արհեստանոց , նաեւ համացանցի միջոցով զենքի վաճառքի երկու կետ։ Իսպանիայում 46 խուզարկություն է իրականացվել։ Ձերբակալվածները հին զենքը գնում էին Արեւելյան Եվրոպայի երկրներում, վերանորոգում այն ու վերավաճառում։ Բացի դրանից այդ նույն գործողության ընթացքում հայտնաբերվել է նաեւ մարիխուանայի երկու պլանտացիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ