Ինտերպոլի ազգային բյուրոն 2016 թվականի ընթացքում Հայաստանում հայտնաբերվել է հափշտակված 4 ավտոմեքենա:
Ինտերպոլի ԱԿԲ հաշվետվության մեջ ասվում է, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ձեւակերպումների մասնագիտացված կետից եւ Ճանապարհային ոստիկանությունից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգվել է 21952 (2015թ.` 27507) ավտոտրանսպորտային միջոց: Արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է հափշտակված 4 (2015թ.` 38) ավտոմեքենա:
Միջազգային հետախուզման մեջ են գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 162 (2015թ.` 163) ավտոմեքենաներ: