News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սատարել է պետքարտուղարի պաշտոնում ExxonMobil նավթային ընկերության նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հանձնաժողովի անդամների տեսակետները բաժանվել են՝ ըստ կուսակցական պատկանելության. 11 հանրապետականներ կողմ են քվեարկել, 10 դեմոկրատներ՝ դեմ:

Պաշտոնը ստանձնելու համար Թիլերսոնը պետք է ստանա Ներկայացուցիչների պալատի անդամների հավանությունը. առնվազն 51 ձայն՝ 100-ից:

Հանրապետականները Սենատում մեծամասնություն են կազմում՝ 52 ձայն: Սակայն մի քանի ազդեցիկ հանրապետականներ, այդ թվում՝ Ջոն ՄաքՔեյնը, Լինդսի Գրեմն ու Մարկո Ռուբիոն, ավելի վաղ քննադատել են Թիլերսոնի թեկնածությունը, բայց հետո որոշել սատարել նրան:

Լիագումար նիստում Թիլերսոնի թեկնածության շուրջ քվեարկությունն ակնկալվում է հաջորդ շաբաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ