News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչները վաճառում են այն, ինչն «սպառողները» (քաղաքացիները) գնում են: Հայաստանում այդ «ապրանքը» հայտնի է՝ «ժողովուրդ ջան, էս իշխանավորները քեզ թալանում են, երկիրը կործանում են, դուք աղքատ եք, նրանք հարուստ են, ժողովրդի արյունը ծծում են, այ, որ մենք գանք, ամեն ինչ կդզենք, որովհետեւ մենք ազնիվ ենք, իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին»: Ընդ որում դա ասում են նաեւ նրանք, ովքեր 10 կամ 20 տարի մեղադրվում էին «արյուն ծծելու» եւ «իշխանությունը զավթելու» մեջ:

Բայց արի ու տես, որ Միացյալ նահանգներում, որտեղ ՀՆԱ-ի՝ մեկ շնչին ընկնող եկամուտը Հայաստանից 18 անգամ բարձր է, նույնն է; Տեսեք թե ինչ է ասում ԱՄՆ նորընտիր նախագահ, միլիարդատեր Դոլադ Թրամփը. «Մենք այժմ ժողովրդին ենք վերադարձնում իշխանությունը, որը երկար ժամանակ իրենց ձեռքում են պահել Վաշինգտոնի քաղաքական գործիչները: Չափազանց երկար ժամանակ Վաշինգտոնի քաղաքական գործիչների ոչ մեծ խումբ բարգավաճել է, այն դեպքում երբ ժողովուրդը տառապել է; Վերնախավը պաշտպանել է իրեն, ոչ թե ժողովրդին: Նրանց հաղթանակները չեն դարձել ձեր հաղթանակները: Ոչ հարուստ ընտանիքները տառապել են: Երդվում եմ՝ դա կփոխվի»:

Այնտեղ էլ են, պարզվում է, «աղքատները» տառապում՝ չնայած այդ «աղքատների» եկամուտը անհամատեղելի է այստեղի աղքատների եկամտի հետ: Այնտեղ էլ էր երկիրը կործանվում, տնտեսությունը վարի էր գնում, բանակը թուլանում էր: Մի խոսքով՝ ԱՄՆ «հանցավոր ռեժիմը» երկիրը քանդում էր, բայց ահա եկավ «ազգի դարդուցավով տապակվող» Թրամփը, որն իհարկե պետության բոլոր խնդիրները կլուծի, հարուստներից (բացի իրենից) ամբողջ հարստությունը կխլի, ու կբաժանի աղքատներին:
Այստեղից եզրակացություն. Պոպուլիզմն «ուտվում է» ոչ միայն այն ժամանակ, երբ քաղաքացիներն աղքատ են եւ չեն կարողանում մուծել, ասենք, կոմունալ վարձերը: Պոպուլիզմի «մարսելի լինելը» պայմանավորված է ոչ թե ստամոքսի, այլ գլխի դատարկությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ