News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Ջեյմս Մետիսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել դաշինքին: Այս մասին հաղորդում է DW-ն:

«Զրուցակիցները քննարկել են մեր ընդհանուր արժեքների կարեւորությունը, եւ նախարարն ընդգծել է, որ այդ արժեքների պաշտպանության համար դաշնակիցներ որոնելիս ԱՄՆ-ն միշտ Եվրոպայից է սկսում»,- ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը:

Նա նշել է, որ Մետիսը Ստոլտենբերգին զանգահարել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը՝ ընդգծելու համար Դաշինքի կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ