News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փրկարարները իտալական Ապենիններում՝ «Ռիգոպիանո» հյուրանոցի փլատակների տակից շան երեք ձագերի են հանել, փոխանցում է BBC-ն: Տեղում աշխատող ԱԻ մասնագետները նշել են, որ շնիկների հայտնաբերումը վկայում է, որ փլատակների տակ դեռեւս օդ կա:

Շան ձագերին հայտնաբերել են կաթսայատանը: Մասնագետների խոսքով՝ ձագերին կհանձնեն անասնաբույժներին ստուգման համար, չնայած առաջին հայացքից կարծես ամեն ինչ կարգին է:

Ներկայումս հաստատվել է 9 մարդու մահվան փաստը: 20 մարդ համարվում է անհետ կորած, սակայն փրկարարները հույս ունեն, որ փլատակների տակ դեռեւս կարող են ողջ մնացածներ լինել:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին ձնահոսքը ծածկել է Գրան Սասո հանգստավայրի «Ռիգոպիանո» 3-հարկանի հյուրանոցի շենքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ