News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համացանցում հայտնվել են Չինաստանի միջմոլորակային Dongfeng-41 (DF-41) բալիստիկ հրթիռի լուսանկարները, հայտնում է Global Times-ը:

Նախնական տեղեկություններով՝ հրթիռը տեղակայվել է Ռուսաստանի սահմանին գտնվող հյուսիսարեւելյան Հեյլունցզյան գավառում: Ռազմական վերլուծաբանների ենթադրությամբ՝ սա չինական բանակին մատակարարված DF-41 խմբի երկրորդ ռազմավարական հրթիռն է:

Global Times-ը նշել է, որ համացանցում հրթիռի լուսանկարների հրապարակումը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությամբ եւ կարող է Պեկինի պատասխանը լինել «Չինաստանի մասին Թրամփի սադրիչ հայտարարություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ