News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նիգերիայի հյուսիս-արեւելքում կին մահապարտները սկսել են երեխաներին օգտագործել անվտանգության ուժերի ուշադրությունը չգրավելու համար, նախազգուշացրել են տեղական իշխնությունները՝ դա «վտանգավոր միտում» անվանելով: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նախազգուշացումը կատարվել է այն պատահարից 10 օր հետո, երբ մեջքին երեխաներ կրող 2 կանայք հարձակում են իրագործել Մադագալի քաղաքում:

Երբ հունվարի 13-ին 4 մահապարտ կանայք քաղաքին են մոտեցել, երկուսին տեղի կամավոր դրուժինայի անդամները հսկիչ անցակետում կարողացել են նույնականացնել: Նրանց կարգադրել են կանգնել, եւ նրանք անցակետի մոտ պայթուցիկը գործարկել են:

Մյուս 2 կանանց հաջողվել է անցակետն անցնել, քանի որ նրանց հետ երեխաներ կային: Նրանք ինքնապայթեցում են կատարել քաղաքում, որի հետեւանքով զոհվել են իրենք, երեխաները եւ 4 խաղաղ բնակիչներ:

Հայտնի է, որ իսլամական «Բոկո Հարամ» խմբավորումն օգտագործում է կանանց եւ աղջիկներին: Սակայն սա առաջին դեպքն է, երբ կին մահապարտները հարձակում իրականացնելու համար երեխաներին են օգտագործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ