News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գիտնականների միջազգային խումբը Չինաստանի Յուննան գավառում բրածո կենդանու գանգ է գտել: Պարզվել է, որ այն պատկանում է նախկինում անհայտ հսկա ջրասամույրների տեսակին: Այս մասին հայտնում է Journal of Systematic Palaeontology-ն:

Քարանալիս 21 սմ երկարությամբ գանգը բազմաթիվ մասերի է բաժանվել, որի վերականգնման համար համակարգչային տոմոգրաֆիա եւ հատուկ ծրագրային ապահովում է օգտագործվել: Արդյունքում պարզվել է, որ կենդանու երկարությունը հասել է 2 մետրի, իսկ քաշը՝ 50 կգ-ի: Նրա ատամները նման էին փորսուղի ատամներին:

Հայտնի չէ, թե որն է նման տպավորիչ չափերի պատճառը: Ենթադրվում է, որ նախապատմական ջրասամույրը կարող էր էվոլյուցիայի ընթացքում մեծանալ իր որսի չափերին հարմարվելով: Կամ՝ հնարավոր է, որ աճը պայմանավորված էր մեծ հզոր ծնոտ ունենալու անհրաժեշտությամբ՝ կրծելու համար կակղամորթների պատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ