News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կցանկանայի, որ քննարկեինք հայ-ռուսական համատեղ հիմնադրամի ստեղծումը: Այս մասին, Մոսկվայում այսօր՝ հունվարի 24-ին, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մանտուրովը, մասնավորապես, նշել է. «Ես անչափ ուրախ եմ, որ մեր երկու երկրների վարչապետերի հանդիպման նախաշեմին կա մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխանակելու նման հնարավwրություն, այդ թվում՝ «Антиконтрафакт-2016 համաժողովի անցկացման ժամանակ Ձեզ հետ քննարկած խնդիրների վերաբերյալ։ Շնորհակալ եմ թե´ բարձր մակարդակով կազմակերպված այդ միջոցառման, թե´ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների համար, որոնց ընթացքում էլ ձեւավորվեցին այն հիմնական քայլերը, որոնց ուղղությամբ այժմ Ձեզ հետ աշխատում ենք»,- նշել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իր հերթին ասել է, որ սա հանդիպումը հնարավորություն կտա քննարկելու այն հարցերը եւ մշակել դրանց համապատասխան լուծումները, որոնք կընդունվեն երկու երկրների գործադիրի ղեկավարների կողմից․«Կցանկանայի մի շարք հարցեր քննարկել. առաջին հերթին գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում համագործակցությունը։  Երկրորդ հարցն առնչվում է SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծմանը։ Կցանկանայի նաեւ, որ քննարկեինք հայ-ռուսական համատեղ հիմնադրամի ստեղծումը, որի նպատակն է լինելու ներմուծման փոխարինումը եւ համատեղ արտահանման զարգացումը»,- նշել է Սուրեն Կարայանը:

Հանդիպման ընթացքում նախարարները հաստատել են, որ ներկայումս ՌԴ արդյունաբերության նախարարության շահագրգիռ դաշնային գործադիր մարմինների եւ գյուղտեխնիկայի առաջատար արտադրողների հետ ձեւավորվում է  արտադրողների անվանացանկ, ինչպես նաեւ քննարկում  են  տվյալ ծրագրի աջակցության ֆինանսական աղբյուրները։ «Комбайновый завод Ростсельмаш» ՍՊԸ-ն  պատրաստ է առաջարկել առավել արդյունավետ եւ նպաստավոր լուծումներ Հայաստանի գյուղացիական տնտեսությունների  բոլոր խմբերի համար։

Բացի այդ, ներկայումս իրականացնում է միջոցառումների շարք «Гражданские самолеты Сухого» եւ «Согласие» ԲԲԸ-ների հետ համատեղ նախագծի ներդրման ուղղությամբ՝ սկսելու հայկական ազգային ավիաօպերատորի ավիափոխադրումներ օգտագործելով SSJ 100 ինքնաթիռներ։

Արդեն իսկ ձեւավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ  կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաեւ մշակվել է նախագծի ճանապարհային քարտեզը:

Երկու երկրների վարչապետերի հանդիպման շրջանականերում նախատեսվում է ստորագրվել հուշագիր՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ ՌԴ արդյունաբերության նախարարության միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ