News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված սիրիական «ընդդիմության» պատվիրակությունը չի ստորագրելու Աստանայում եզրափակիչ կոմյունիկեն, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ստորագրում չի լինելու։ Երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, հնարավոր է, Իրանը, ուղղակի կտարածեն փաստաթուղթը»,– ասել է պատվիրակության պաշտոնական ներկայացուցիչ Յահյա ալ Արիդին։

Ավելի վաղ Աստանայում «սիրիական ընդդիմության» պատվիրակության խորհրդական Ուսամա Աբու Զեյդն ասել էր, որ բանակցող կողմերը չեն քննարկել որեւէ քաղաքական հարց եւ որ «ընդդիմությանը» չի ներկայացվել Աստանայի բանակցությունների ամփոփ փաստաթղթի սեւագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ