News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունվարի 24-ին Բիշքեկի դատարանն անփոփոխ է թողել լրագրող եւ իրավապաշտպան Ազիմջան Ասքարովի ցմահ ազատազրկման դատավճիռը, հայտնում է «Ռադիո Ազաթիքը»: 

Դատարանը նշել է, որ Ասքարովի մեղավորությունը ապացուցվել է վկաների եւ տուժողների ցուցմունքներով: Իսկ նրա նկատմամբ խոշտանգումների կիրառման եւ քննությունը սխալ վարելու մասին հայտարարությունները չեն հաստատվել: Ասքարովը հայտարարել է, որ հացադուլ կանի:

Կողմերի վիճաբանությունների ժամանկ Ասքարովը հայտարարել է ապօրինի առաջադրված մեղադրանքների եւ իր անմեղության մասին: Նրա պաշտպանները եւս դատարանին խնդրել են նրան արդարացնել հանցակազմի բացակայության հիմքով եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի կոչի համաձայն: Պետական մեղադրողը խնդրել է նախորդ ատյանների դատավճիռն անփոփոխ թողնել:

Հիշեցնենք, որ Ասքարովը զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ: 2010 թվականի հունիսյան իրադարձություններից հետո նա ձերբակալվել է անկարգությունների կազմակերպման եւ միլիցիայի աշխատակցի սպանությանը մասնակցելու կասկածանքով: Դատական բոլոր ատյանների դատավճռով նա ցմահ ազատազրկման է դատապարտվել:

2016-ի ապրիլին ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն Ղրղզստանի իշխանություններին կոչ է արել վերանայել Ասքարովի գործը: Կոմիտեն իր որոշումը հիմնավորել է ապօրինի ձերբակալությամբ, խոշտանգումների կիրառմամբ, Ասքարովին ծանր պայմաններում պահելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ