Հունվարի 23-ին, ժամը 8-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 1/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 23-ին, ժամը 20.00-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Լենինգրադյան եւ Մեծարենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: