News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ են հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացման եւ հետագա համագործակցության հետ կապված ակնկալիքները: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը դրական է գնահատել վերջին տարիներին Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը: Նա հույս է հայտնել, որ Ճապոնիայի դեսպանության գործունեությունը Հայաստանում իր հերթին կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

ԱԺ նախագահը, անդրադառնալով խորհրդարանական կապերի զարգացմանն ու խորացմանը, կարեւորել է երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի դերն այդ գործում: Գալուստ Սահակյանի խոսքով՝ մեծ են հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացման եւ հետագա համագործակցության հետ կապված ակնկալիքները:

Դեսպան Էյջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով նախորդ տարի Ճապոնիայի խորհրդարանի նախագահի կողմից արված այցի հրավերն ընդունելու համար, նույնպես նշել է, որ հայ-ճապոնական հարաբերությունները, սահուն եւ քայլ առ քայլ զարգանալով, վերելք են ապրում:

Անդրադառնալով առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության Ճապոնիա կատարելիք այցին՝ դեսպանը հույս է հայտնել, որ այն խթան կհանդիսանա առավել զարգացնելու երկկողմ հարաբերությունները եւ ակտիվորեն համագործակցելու մշակույթի, քաղաքականության, տնտեսության եւ այլ բնագավառներում: Դեսպանի խոսքով՝ այցի ընթացքում հայ խորհրդարանականները հնարավորություն կունենան ուսումնասիրելու խորհրդարանական կառավարման անցած Ճապոնիայի փորձը, առնչվելու ճապոնական մշակույթին եւ պատմությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա այցին վերաբերող այլ հարցեր եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ