News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից դուրս գալու մասին որոշումից հետո Ավստրալիան այս տարածաշրջանային առեւտրային համաձայնագիրը պահպանելու  փորձ է ձեռնարկել: Ավստրալիայի վարչապետ Մալքոմ Թյորնբուլը հայտարարել է, որ իր կառավարությունը արդեն համապատասխան «ակտիվ երկխոսություն» է վարում ԱԽԳ մյուս անդամների հետ, այդ թվում՝ Նոր Զելանդիայի, Սինգապուրի եւ Ճապոնիայի, փոխանցում է DW-ն:

Թյորնբուլը չի բացառել, որ համաձայնագրի վերաբերյալ Վաշինգթոնի դիրքորոշումը կարող է փոխվել: «Չպետք է մոռանալ, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ԱԽԳ-ի վաղեմի կողմնակիցներից է: Այս համաձայնագրին աջակցում են ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականները»,- հիշեցրել է Ավստրալիայի վարչապետը: Նա, միեւնույն ժամանակ, ԱԽԳ-ի զարգացման հնարավորություն է տեսնում նաեւ առանց ԱՄՆ-ի: «Չինաստանը հնարավորություն ունի միանալու այս համաձայնագրին»,- նշել է նա:

Թրամփը ԱԽԳ պայմանագրից դուրս գալու հրամանը ստորագրել է հունվարի 23-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ