News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծվող նախընտրական դաշինքներն ավելի շուտ ձեւական, քան իրական գոծընթաց են. դաշինքների ձեւավորման մեխանիզմը բացահայտում է դրանց իրական նպատակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ սովորաբար դաշինքները նույն արտաքին քաղաքական կողմնորոշմամբ (արեւմտամետ կամ ռուսամետ), նույն գաղափարախոսությամբ, մարդկային հավասար պաշարներով համարժեք ուժերի միջեւ են կազմավորվում: «Հայաստանում «Ելք» դաշինքի մեջ մտնող երեք ուժերը («Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն») պաշարների տեսակետից գրեթե հավասար են: Բայց, օրինակ, «Համախմբում» կուսակցությունը ազդեցիկ պաշարներ ունի (տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցություն, մեդիառեսուրսներ), իսկ նրան միացած մյուս երկու կուսակցությմունները՝ «Երրորդ հանրապետություն» եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն, մեկ անձի կուսակցություն են»,- նշեց Բադալյանը: Այսինքն՝ դաշինքների ձեւավորումը, նրա կարծիքով, ընդամենը ուժի ցուցադրման դեր է կատարում:

Անդրադառնալով հակառուսական գործիչ, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանի միավորմանը Օհանկյան-Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան դաշինքին՝ Արմեն Բադալյանն ընդգծեց. «Գաղափարական տեսակետից Հայաստանի քաղաքական ուժերի շարքում իրականում չկան ո՛չ արեւմտամետներ, ո՛չ ռուսամետներ: Այս բոլոր ուժերը 2007-2013 թվականներին լռելյայն հետեւել են, թե ինչպես է հանրապետության նախագահը բանակցություններ վարում Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր կնքելու համար: Դրա դեմ ոչ մի բողոք չի եղել: Եվ երբ նախագահը 180 աստիճանով փոխեց Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը եւ պայմանագիր կնքեց Եվրասիական տնտեսական միության հետ, Հայաստանի քաղաքական ուժերը կրկին դժգոհություն չհայտնեցին»: Քաղտեխնոլոգն այնուհետեւ հավելեց, թե սա նշանակում է, որ քաղաքական ուժերը ընդամենը ցանկանում են խորհրդարան մտնել, ոչինչ ավելին, եւ այս աշխարհաքաղաքական կենտրոնին կարեւորություն են տալիս, որի ազդեցությունը Հայաստանում մեծ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ