News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի կառավարությունը ԵՄ-ից դուրս գալը նախաձեռնելու համար պետք է խորհրդարանի համաձայնությունը ստանա, այսպիսի որոշում է կայացրել Գերագույն դատարանը, փոխանցքում է BBC-ն: 

Դատարանն, այսպիսով, աջակցել է Լոնդոնի Բարձրագույն դատարանի նոյեմբերյան որոշմանը, որը որոշել էր, որ ԵՄ-ից դուրս գալու նպատակով Բրյուսելի հետ բանակցությունների պաշտոնական մեկնարկի համար կառավարությանն անհրաժեշտ է խորհրդարանի աջակցությունն ստանալ:

Դրանից զատ, դատարանը որոշել է, որ ԵՄ-ից դուրս գալու համար Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է խորհրդակցություններ անցկացնի Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի ներկայացուցիչների հետ:

Խոսքը Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի մասին է, որում նշված է Եվրամիությունից երկրների դուրս գալու մասին:

Գերագույն դատարանում չի քննարկվել այն հարցը, թե Բրիտանիան Եվրամիությունից դուրս է գալիս, թե ոչ: Բոլոր կողմերը համաձայն են, որ այս հարցը որոշվել է 2016-ի հունիսի 23-ի հանրաքվեով, երբ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների մոտ 52 տոկոսը դուրս գալու օգտին է քվեարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ