News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե վարորդները համաձայն չեն ԱՊՊԱ–ի փոխհատուցման հետ, պետք չէ մեքենան վերանորոգման հանձնել։ Այս մասին հունվարի 24-ին՝ 2016-ի ընթացքում իր կառույցի աշխատանքի արդյունքները ներկայացնելիս, ասաց ֆինանսական օմբուդսմեն Փիրուզա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ դեպքում պետք է դիմել սկզբում ապահովագրական ընկերությանը եւ փորձել համաձայնության գալ։ Հետո կարելի է դիմել ֆինանսական օմբուդսմենին։ Անցյալ տարի օմբուդսմենի գրասենյակի ընդունած բողոքներից 10-ից 8-ը վերաբերվում էին հենց ԱՊՊԱ–ի գործերին։ Որպեսզի ավելի լավ հասկանաք ձեր իրավունքներն ու պարտականությունները ապահովագրողի առաջ, Սարգսյանը խորհուրդ է տալիս ծանոթանալ ԱՊՊԱ-ի փոխհատուցումների վճարումների պարզեցումներին։

ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով պատճառված վնասի դիմաց փոխհատուցում ստանալու համար բավական կլինի սեփական ապահովագրական ընկերությանը դիմելը: Ընկերությունն էլ կփոխանցի փոխհատուցման գումարը, որը հետագայում հետ կստանա մեղավոր կողմի ապահովագրողից:

Դրանից բացի, բազմակի կկրճատվեն փոխհատուցումների ժամկետները. պարզեցված (ապահովագրական այն դեպքերում, որոնք բարդ քննություն չեն պահանջի) ժամկետը 9 – 81 օրից կկրճատվի մինչեւ 6 – 17 օր, իսկ ստանդարտ դեպքերում՝ 16 – 119 օրից մինչեւ 10 – 41: Կմեծացվի նաեւ ապահովագրական մեկ դեպքի համար փոխհատուցման շեմը: Առայժմ մեկ տուժողը առողջությանը պատճառված վնասի դիմաց կարող է ստանալ մինչեւ 3,3 մլն դրամ եւ մինչեւ 1,8 մլն դրամ գույքին պատճառված վնասի դիմաց: Իսկ մեկ պատահարի ընթացքում բոլոր տուժողների համար շեմը կազմում է 10 մլն դրամ՝ առողջության դիմաց եւ նույն 1,8 մլն դրամը գույքի դիմաց: Իսկ 2017-ի ապրիլի 1-ից բոլոր տուժողների համար առավելագույն փոխհատուցումը կկազմի 33 մլն դրամ՝ առողջությանը պատճառված վնասի դիմաց եւ 18 մլն՝ գույքի դիմաց (այսինքն՝ տասնապատիկ ավելի փոխհատուցում մեկ պատահարի համար): Բոլոր փոփոխություններն ավտոմատ ուժի մեջ կմտնեն 2017-ի ապրիլի 1-ից՝ ինչպես նոր, այնպես էլ գործող ԱՊՊԱ պայմանագրերի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ