News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիան կօգտագործի Ասիայի եւ Հարավային Ամերիկայի հետ առեւտրի ցանկացած հնարավորություն տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուրս գալու որոշումից հետո, հայտնում է Reuters–ը։

«Եթե Թրամփը Ասիայի եւ Հարավային Ամերիկայի հետ առեւտրային պատերազմ սկսի, դա մեզ համար նոր հնարավորություն կբացի,– ասել է Գաբրիելը։ Նրա խոսքով՝ Թրամփը պետք է խոստովանի, որ ի տարբերություն Գերմանիայի տնտեսության՝ ԱՄՆ տնտեսությունը հաճախ մրցունակ չէ։ Նա նշել է, որ Գերմանիայի արտահանության միայն 10 տոկոսն է բաժին ընկնում ԱՄՆ–ին, այնինչ արտահանման 60 տոկոսը Եվրոպայի այլ երկրներին է բաժին հասնում։

«Մեր տնտեսական շահերի ծավալն ակնհայտ է։ Գերմանիան պետք է վստահ գործի, չվախենա։ Մենք հաջողակ, տեխնոլոգիապես զարգացած ազգ ենք, որն ունի աշխատունակ ժողովուրդ եւ ընկերություններ»,– ասել է Գաբրիելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ