News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը որոշում է կայացրել քաղաքականություն մտնելու: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ որոշում է  կայացրել միանալ «Ելք» դաշինքին եւ ռեյտինգայինով առաջադրվել:

«Ուսումնասիրել եմ ամբողջ դաշտը, փորձել եմ գտնել իմ գաղափարներին համահունչ ուժ, տեսել եմ, որ «Ելք» դաշինքն իմ պատկերացմամբ համահունչ է իմ գաղափարներին: Որոշել եմ նախաձեռնություն դրսեւորել եւ դիմել իրենց ղեկավարությանը, որպեսզի այդ գործընթացներին մասնակից դառնամ: Ինչու եմ որոշել մասնակից դառնալ, որովհետեւ իմ մի քանի տարվա իրավաբանական գործընթացը ցույց տվեց, որ շատ դժվար է, երբ որեւէ մասնակցություն չես ունենում եւ քննադատողի դերում ես հանդես գալիս, չես կարողանում ինչ-որ բան փոխել: Կարծում եմ, որ իմ մասնակցությամբ ինչ-որ բան կկարողանամ փոխել»,-ասաց նա:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ մտադիր չէ քաղաքականություն մտնելուց հետո այդ դաշտում երկար շարունակել գործունեությունը, նրա խոսքով՝ սիրում է իր՝ փաստաբանի աշխատանքը եւ հուսով է, որ շուտով կրկին կզբաղվի այդ աշխատանքով:

«Հուսով եմ, որ քաղաքականությամբ անվերջ չեմ զբաղվի, ես սիրում եմ իմ փաստաբանական գործունեությունը եւ անպայման վերադառնալու եմ իմ փաստաբանի աշխատանքին: Քաղաքականություն մտնում եմ ոչ թե պաշտոն ստանձնելու, այլ ինչ-որ բան փոխելու: Իմ անձի համար առաջնայինը օժանդակելն է   «Ելքին», որպեսզի ինչ-որ արդյունքի գան»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ