News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեզ համար կարեւոր է Հայաստանում ընտրությունների գործընթացի մաքուր բնույթը, կարծում եմ, ՀՀ քաղաքական վերնախավը հասկանում է, թե երկրի զարգացման, երկրի ապագայի համար արդար ու թափանցիկ ընտրությունները կարեւոր են: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով, իշխանությունները վստահեցրել են, որ այս ընտրություններն այլ որակ են ունենալու, բարձրանալու է ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ:

Ինչ վերաբերում է իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացւոիչների միջեւ «4+4+4» ձեւաչափով բանակցությունների արդյունքներին, Սվիտալսկին ասաց. «Անցյալ ամիս մեծ ճնշում կար բոլորիս վրա, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Գոհունակությամբ կարող եմ ասել, որ հաջող ջանքեր գործադրվեցին այն մասով, որը վերաբերում է ընտրողների նույնականացման տեխնոլոգիային: Այն շատ արդյունավետորեն ի կատար ածվեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից, թեպետ գործընթացը բավական բարդ էր, բայց ցուցաբերվեց կառուցողական մոտեցում: Լիահույս ենք, որ ընտրողների նույնականացման տեխնոլոգիան շուտով կհասնի Հայաստան, հավանաբար փետրվարին, կփորձարկվի, որ քվեարկության օրվա դրությամբ այն պատրաստ լինի»,- նշեց դեսպանը:

Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա, ըստ Սվիտալսկու, մրցույթին մասնակից հայտատուն առաջարկել է պահանջկոտ պարամետրերի դիմաց գին, մինչդեռ այդ պարամետրերը չափազանց մեծ են՝ առկա ֆինանսավորումը հաշվի առնելով. «Ես լավատես եմ, որ լուծում, այնուամենայնիվ, կգտնվի, ընկերությունը կհամաձայնվի, կգտնվի ընդունելի լուծում կուսակցությունների համար: ԵՄ տեսանկյունից կարող եմ ասել, որ մենք կոչ կանենք խելամիտ կոմպրոմիս գտնել: Մենք չենք կարող ունենալ լուծում, որը բոլորի համար գոհացուցիչ կլինի թե՛ ընդդիմության համար, թե՛ իշխանության համար: Ժամանակը կարճ է, ուստի մենք քաջալերում ենք խելամիտ կոմպրոմիսի տարբերակ գտնել, որպեսզի համաձայնագրի մյուս մասերն էլ ի կատար ածվեն: Ես կոչ կանեմ բոլորին աշխատել մայիսին: Չի լինելու լուծում, որը 100 տոկոսանոց երաշխիք կտա, որ որեւէ սողանցք չի մնա, բայց մեր տեսանկյունից լավ է ձգտել դրա իրագործմանը, եթե այն անգամ կատարյալ չէ»:

Նրա խոսքով, պետք է գտնվի լուծում, որը իրագործելի կլինի այդ ընկերության կողմից. «Ժամանակ չկա զրոյից սկսել բանակցությունները, գործընթացը: Հուսով եմ, որ մինչեւ շաբաթվա վերջ հարցը կպարզվի: Որքանով ես եմ տեղյակ կառավարությունը պատրաստ է անել հնարավորը, որ այդ գործոնը չբարդացնի լուծում գտնելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ