Mitsubishi Motors–ը հրապարակել է նոր քրոսովերի առաջին լուսանկարը։ Մեքենան ստացել է Eclipse անվանումը եւ մրցակցելու է Nissan Qashqai–ի հետ։ Մոդելի հրապարակային շնորհանդեսը կկայանա մարտին՝ Ժնեւի ավտոշոուի ժամանակ, հայտնում է Motor–ը։
Դատելով ամեն բանից՝ ամենագնացի դիզայնը XR-PHEV–ի ոճով է արվել, որը ցուցադրել են 2 տարբեր մոդիֆիկացիաներով։ Դրանցից մեկը հայտնվել էր 2013-ին, իսկ մյուսը՝ 2 տարի առաջ։ Նախատիպերից վերջինը 4.49 մ երկարությամբ քրոսովեր էր՝ 163 ձիաուժ հիբրիդային շարժիչով։