News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կարմիր գրքում հայտնված մի քանի կենդանիների պոպուլյացիան, որոնք գոյություն ունեն Հայաստանում, ավելացել է։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը։

Նրա խոսքով՝  որսագողությունը իհարկե չարիք է, սակայն հատուկ պահպանվող տարածքներում դեպքերը քիչ են հանդիպում։     

«Եթե համեմատենք այն, ինչ ունեինք 10 տարի առաջ ու հիմա, մեծ տարբերություն կա, որսագողության դեպքերը քչացել են։ Տարբեր տեղերում որսագողության դեպքեր իհարկե կան, բայց, եթե չլինեին որսագողության դեպքեր, ապա մենք ռենջերների կարիք էլ չէինք ունենա։ Չնայած այս ամենին, կենդանիների պոպուլյացիան ավելանում է. Մեղրիում 2005թ. մենք ունեինք 1 ձյունե հովազ, իսկ հիմա Հայաստանում 7 առանձնյակ ունենք: Եթե անցած տարի բեզուարյան այծերը մոտ 2000 էին, ապա հիմա դրանց թիվը հասնում է 3500-ի։ Որսագողության երեւույթը կա, քանի որ 6-ից հետո հսկողություն չկա, ռենջերները աշխատում են մինչեւ 6-ը։ Այդ հարցն է պետք լուծել», -ասաց նա։

Տպել
Ամենաշատ