News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր՝ հունվարի 24-ին, տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին զուգահեռ շրջանավարտները ստացել են նաև ՀՀ դատախազության ստորոբաժանումներում դատախազի պաշտոնին նշանակման հրամանները:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով արդեն նորանշանակ դատախազներին՝  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդգծել է դատախազի աշխատանքի կարևորությունը, նշելով որ երիտասարդ կադրերից ակնկալվում է ակտիվ ու նախաձեռնողական գործունեություն՝ ի նպաստ դատախազության համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը՝ օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների անշեղ պաշտպանության գործում: ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է հատկապես ՀՀ զինվորական դատախազության ստորաբաժանումներում աշխատանքը, նշել, որ այն պահանջում է առավել պատասխանատու և  նրբանկատ մոտեցում:

Նորանշանակ դատախազներին շնորհավորել է նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, վստահություն հայտնելով, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կուղղվեն իրավական պետության ամրապնդմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ