News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստան-ԵՄ համաձայնագրի բանակցություններում խնդիրները կապված են ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով, ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները չեն խանգարի ՀՀ-ԵՄ բանակցություններին, քանի որ Եվրամիությունը կաշկանդված չէ Հայաստանի ներքաղաքական օրացույցի զարգացումներով: Սվիտալսկին նշեց, որ ՀՀ-ԵՄ բանակցություններում առաջընթացը տպավորիչ է. «Բավական սահմանափակ են լուծում պահանջող խնդիրները: Հեռանկար կա քննարկումը մոտակա շաբաթների տեսքի բերելու համար: Ժամկետների մասին, չեմ ցանկանա ենթադրություններ անել, բայց մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, որ համաձայնագրի վերջնական տեսքի բերելու համար ժամանակը բավական կարճ լինի»:

Հարցին, թե ի՞նչն է խանգարում հենց վաղը ստորագրել շրջանակային համաձայնագիրը, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «ԵՄ չափանիշներով շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների տեմպը շատ բարձր է եղել: Գուցե հայկական դիտանկյունից այլ տպավորություն է, բայց ԵՄ տեսանկյունից բանակցությունները արագ են եղել: Թերևս, չլուծված խնդիրներ կան, բաց են, ինչ-որ առումով քաղաքականապես այդքան դժվար լուծելի չեն: Բայց ինչպես գիտեք կան խնդիրներ, որոնց համար ավելի երկար ժամանակ է պահանջվում: Գիտակցելով, որ կան չլուծված խնդիրներ, մենք պատճառ չենք տեսնում կասկածի տակ առնելու այդ հարցերի լուծելիությունը խելամիտ ժամկետում»:

Նա ընդգծել է, որ այդ խնդիրներն ի հայտ եկան 2013-ից հետո, երբ Հայաստանն ընտրեց ԵՏՄ անդամակցության ճանապարհը և դադարեցվեց Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունը. «Խնդիրներ կապված են ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ, որոշ այլ զարգացումներ հետ նաև: ԵՄ կողմից էլ ներդրումների պաշտպանության շուրջ քննարկումների հետ են կապված: Սրանք նոր գործոններ են հայկական կողմի համար, որոնց հարմարվել է պետք: Մենք պետք է խուսափենք գործընթացն արագացնելուց, որովհետև հարցեր կան, որոնք խորհելու կարիք ունեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ