News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում, հունվարի 22-ին, ժամը 12.00-ի սահմաններում Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) հայկական միկրոավտոբուսի վթարից տուժածներից մեկը վաղը կվիրահատվի:

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՌԴ Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցեւից ստացված տվյալներով հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մոտ արձանագրվել է վիճակի բարելավում։

ՀՀ 5 քաղաքացիները շարունակում են բուժվել վնասվածքաբանության եւ վիրաբուժության բաժանմունքներում։

Տուժածներից Գ.Դ.-ին (1992թ.) նախապատրաստում են վիրահատության։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանում, հունվարի 22-ին, ժամը 12.00-ի սահմաններում Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին, Mercedes-Benz մակնիշի 27 UL 776 համարանիշի (պատկանում է ՀՀ քաղաքացի՝ 32-ամյա Վանուշ Սահակյանին) միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորները հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց:

Հիվանդանոց է տեղափոխվել 9 ՀՀ քաղաքացիներ՝ Վ. Սահակյանը, 57-ամյա Մուշեղ Մանուկյանը, 33-ամյա Կարեն Հակոբյանը, 30-ամյա Մհեր Քոթանջյանը, 29-ամյա Դավիթ Քոթանջյանը, 30-ամյա Արսեն Պողոսյանը, 25-ամյա Գեւորիկ Դալլաքյանը, 30-ամյա Գարիկ Կոստանդյանը եւ 34-ամյա Հերմինե Բեկթաշյանը:

Ա. Պողոսյանը, Դ. Քոթանջյանը, Գ. Կոստանդյանը եւ Վ. Սահակյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, Հ. Բեկթաշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մնացածինը (5 տուժած)՝ միջին ծանրության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ