News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ 2017 թվականի հունվարի 19-ի հրամաններով ԴԱՀԿ ծառայության մի շարք ստորաբաժանումների հարկադիր կատարողների նկատմամբ նշանակվել են ծառայողական քննություններ:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ծառայողական քննություններ կիրականացվեն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ, Էրեբունի-Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա բաժիններում, ինչպես նաև Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզային բաժիններում և Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում:

Ծառայողական քննությունների անցկացման հիմքում ընկած են ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված դիմում-բողոքները:

Տպել
Ամենաշատ