News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Սպիտակ քաղաքի բնակիչ Բաբկեն Սարգսյանը եւ հայտնել, որ Լոռու մարզի Ծիլքար համայնքի դպրոցը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում:

ՀՔԱՎ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ներկայիս տնօրեն Արման Հովհաննիսյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում դպրոցում ոչ մի անգամ վերանորոգում չի կատարվել՝ չնայած վերջինիս հավաստիացումներին, որ դպրոցը գտնվում է «մարզպետի ամենօրյա հսկողության ներքո»:

Պատշաճ ձեւով լուծված չէ նաեւ դպրոցի ջեռուցման հարցը. այն իրականացվում է թիթեղյա վառարաններով, որոնց շահագործումը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արգելված է: Այդուհանդերձ, Բ. Սարգսյանի պնդմամբ, դպրոցում ապահովված չէ անհրաժեշտ ջերմաստիճան, ինչն անհնար է դարձնում ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումը եւ քայքայում աշակերտների առողջությունը:

Քաղաքացու ահազանգի հիման վրա 2017 թ. հունվարի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարություն՝ բարձրացված խնդրի շուրջ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու եւ այն լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով: Նախարարության պատասխանը դեռեւս չի ստացվել»:

Տպել
Ամենաշատ