News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Օրերս Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը Մինսկում մասնակցեց «Զարգացման Գավաթ» մրցաշարին: Մեր պատանիները պարտվեցին բոլոր չորս խաղերում՝ 0-5. 1-4. 1-4 0-3 հաշիվներով: Մրցաշարին հավաքականը մասնակցեց մարզիչ Ռոման Սիմոնյանի գլխավորությամբ: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցեց Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ:

Պարոն Ոսկանյան, երեւի դիտել եք Մ-17 տարեկանների հավաքականի  բոլոր հանդիպումները: Ինչո՞ւ այդպիսի մեղմ ասած վատ արդյունք գրանցվեց:

Այո, ես դիտել եմ բոլոր հանդիպումները: Մենք բոլոր խաղերը լավ էինք սկսում եւ գրեթե բոլոր խաղերում սկզբից առավելություն ունեինք: Գոլ բաց թողնելուց հետո խախտվում էր խաղային կարգապահությունը: Այս խաղերը ցույց տվեցին, որ պետք է աշխատենք խաղային կարգապահությունը մինչեւ վերջ պահելու ուղղությամբ:

Ինչո՞ւ այդքան գոլ բաց թողեցիք: Ձեր ղեկավարած ու այս թիմի կազմի ու մարտավարության մեջ մեծ տարբերությո՞ւն կար:

Ոչինիչ չէր փոխվել մեր վերջին խաղերից: Միակ խնդիրը խաղային կարգապահությունն էր: Ես չեմ սիրում պատճառներ բերել, թե առաջնությունը վերջացել էր եւ ֆուտբոլիստները հանգստի մեջ էին գտնվում: Ճիշտ է, դեկտեմբերի 15–ից հավաքվել ենք ու մարզվել, բայց ընկերական խաղ չկարողացանք անցկացնել, որովհետեւ թիմ չկար: Արդեն ասացի, որ արդյունքը վատն էր: Մենք պետք է շուտ շտկենք բոլոր սխալները:

Էլիտ ռաունդին թիմը Դո՞ւք եք ղեկավարելու:

Այս պահին ես եմ թիմի գլխավոր մարզիչը: Չեմ կարող ասել, ով կգլխավորի այդ խաղերում, քանի որ ամեն բան կախված է Մ- 21 տարեկանների հավաքականների վիճակահանությունից :

Իսկ ինչո՞ւ Մինսկում Դուք թիմի հետ չէիք:

Դա կապված էր իմ վատառողջ լինելու հետ: Ես բացի Մ- 17-ը գլխավորում եմ նաև Մ-16-ը, նաեւ Մ-21-ն ու «Բանանցը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը էլիտ ռաունդի մրցաշարում  ընդգրկված է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Թուրքիայի Անթալիա քաղաքում: Հանդիպումները կկայանան մարտի 23-ին, 25-ին և 28-ին:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ