Հայաստանում նախընտրական դաշինքներ են ձեւավորվում, որոնք կարճաժամկետ խնդիր են լուծում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում որոշակի հաջողություններ գրանցելու: Այս մասին հունվարի 24-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով՝ պետք է այն ուժերը միավորվեն, որոնք գաղափարախոսական ընդհանուր մոտեցումներ ունեն: «Ցավոք, միշտ չէ, որ դա ենք տեսնում: Այս տեսակետից դաշինքներ եւ միավորումներ են ձեւավորվում, որոնք ասես կարճաժամկետ խնդիր են լուծում՝ այս ընտրություններում որոշակի հաջողություններ գրանցելու: Դա նույնպես կարող է քաղաքական օրակարգում լինել, բայց հասարակական կյանքը կազմակերպելու եւ քաղաքականությանը բովանդակություն հաղորդելու իմաստով նման դաշինքները չեն կարող հատուկ դերակատարում ունենալ»,- նշեց Հրությունյանը: