News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՆՏՎ հեռուստաալիքը հայտարարում է «Դու սուպերաստղ ես» մանկական վոկալ միջազգային մրցույթի գործարկման մասին: Նոր նախագիծը ծնողների խնամքից զրկված երեխաներին իրենց մասին հայտարարելու հնարավորություն կտա:

ՆՏՎ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ «Դու սուպերաստղ ես» մրցույթի մասնակիցները կլինեն մանկատների, գիշերօթիկների եւ խնամակալության վերցված երեխաները: Հետխորհրդային տարածքի երկրների 7-ից մինչեւ 18 տարեկան տաղանդավոր երեխաները կկարողանան մասնագիտական ժյուրիին եւ միլիոնավոր հեռուստադիտողներին ցուցադրել վոկալի իրենց ընդունակությունները, աշխատել երաժշտության լավագույն մանկավարժների եւ պրոդյուսերների հետ:

Մրցույթն իրականացվում է Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ: Այն 2017-ի սկզբին կմեկնարկի ՆՏՎ-ի եթերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ