Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան մեկնել ներքին համաքաղաքացիական անձնագրերով: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ ըստ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքների, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Շատ կարեւոր է (երկու երկրների համագործակցության) հումանիտար ուղղությունը, մեր մարդկանց միջեւ ուղղակի շփումների ընդլայնումը: Ընթացիկ այցի շրջանակներում մենք պայմանավորվել ենք, որ մեր երկրի քաղաքացիները կարող են Հայաստան մեկնել ներքին համաքաղաքացիական անձնագրերով, ինչի մասին փաստաթուղթ է ստորագրվել: Դա համագործակցությունը կամրապնդի այնպիսի կարեւոր ոլորտում, ինչպիսին հումանիտար փոխգործակցությունն է»,- ասել է Մեդվեդեւը: